Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Իսրայելը, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է

Իսրայելը, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է
16.06.2025 | 11:21

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք բաց ենք ցանկացած համաձայնագրի համար, որով Իրանը չի ստեղծի միջուկային զենք։ Սակայն մենք չենք ընդունի որևէ համաձայնագիր, որը զրկում է Իրանին իր միջուկային իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից»,- հավելել է նա։

Շատերն Արաղչիի այս հայտարարությունը համարել են նահանջ կամ պարտվողական տրամադրությունների դրսևորում:

Նման կարծիքը բացարձակապես հեռու է իրականությունից, չունի փաստական հենք. Իրանի ԱԳ նախարարը նման հայտարարություններ արել է նաև մինչև էսկալացիան, որովհետև հենց այսպիսին է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը:

Ես ավելի հակված եմ կարծելու, որ Իսրայելն է ձախողելու իր ստրատեգիական խնդիրը՝ չնայած օպերացիայի տպավորիչ մեկնարկին:

Եթե ամփոփենք այն հայտարարությունները, որոնք հնչում են Թել Ավիվում, Իսրայելը ձգտում է Իրանում վարչակարգի փոփոխությանը, անգամ՝ այդ երկրի մասնատմանը, նվազագույնը՝ միջուկային ծրագրի կասեցմանը:

Իսրայելը, անգամ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, կարճաժամկետ հեռանկարում չի կարող հասնել Իրանում վարչակարգի փոփոխության կամ երկրի մասնատման՝ առանց լայնածավալ պատերազմի ու միջազգային ցնցումների:

Արտաքին ռազմական ճնշումը կարող է նույնիսկ համախմբել բնակչությանը վարչակարգի շուրջ՝ ազգային միասնության անվան տակ:

Միջուկային ծրագրի ժամանակավոր հետաձգում (օրինակ, 1-2 տարի) հնարավոր է, բայց ամբողջական կասեցում գործնականում հնարավոր չէ:

Իրանը ծրագրի զգալի հատվածը տեղակայել է թունելներում, խորքային ենթակառուցվածքներում, ինչը մանևրելու և վերականգնվելու մեծ կարողություն է ապահովում։

Մի խոսքով, Նեթանյահուի օպերացիան արկածախնդրության մեծ բաղադրիչ ունի՝ փակուղում հայտնվելու հեռանկարով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ